Առաքման /Պատվեր կատարելու և վճարման/ Պայմաններ
Վերջին թարմացումը՝ 2023 թվականի հունվարի 10
Կարևորելով մեր հաճախորդների ժամանակն ու միջոցները՝ "Սարդ" խանութների ցանցը տրամադրում է կատարված գնումների արագ և անվճար առաքման ծառայություն։
Պատվեր կատարելիս և/կամ օգտատիրոջ էջ ստեղծելիս Ձեզ անհրաժեշտ է տրամադրել հետևյալ ինֆորմացիան.
- Անուն /Ազգանուն/Հայրանուն
- Բնակության հասցե
- Առաքման հասցե
- Հեռախոսահամար
- Էլ.հասցե
- Կրեդիտային քարտի համարը և քարտի վավերականության ժամկետի մասին տեղեկություններ:
Օգտատիրոջ էջ ստեղծելիս Ձեզ անհրաժեշտ կլինի ստեղծել նաև Ձեր անհատական օգտագործման Մուտքանուն և Գաղտնաբառ:
Պատվերները Այցելուի կողմից կատարվում են կայքում առկա տեսականուց ընտրություն կատարելու միջոցով:
Վճարումները Այցելուի կողմից կատարվելու են Idram ,Vpos և Telcell վճարային գործիքների միջոցով, պատվերը կատարելուց /ապրանքը և քանակը ընտրելուց/ հետո միանվագ կանխավճարի տեսքով:
Առաքումները կատարվում են պատվերի համար վճարման ենթակա գումարը Ընկերության կողմից ստանալուց և/կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից Այցելուի կատարած վճարման փաստի հաստատումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա /24 ժամ/ ընթացքում: Այն դեպքում, երբ վճարման պահի հաջորդող օրը կընկնի ոչ աշխատանքային օր, ապա ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում:.
Առաքման արժեքներին և եղանակներին կարող եք ծանոթանալ ըստ հետևյալ ժամանակացույցի և հասցեի:
ԱՌԱՔՄԱՆ ՎԱՅՐ | ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ | ԱՌԱՔՄԱՆ ԱՐԺԵՔ |
---|---|---|
Երևան | 10:00-18:00 | 500դր (Եթե պատվերի արժեքը չի գերազանցում 50.000դրամը) |
Երևան | 10:00-18:00 | ԱՆՎՃԱՐ (Եթե պատվերի արժեքը կազմում է 50.000դրամ և ավելի) |
ՀՀ մարզեր | 5-աշխ. Օր | 1կմ-ի համար 400 ՀՀ դրամ: (Եթե պատվերի արժեքը կազմում է 50.000դրամ և ավելի) |
"Սարդ" խանութների ցանցում վճարումները կարող եք կատարել հետևյալ տարբերակով՝
- Կանխիկ / Վճարումը կատարվում է կանխիկ դրամով, միայն խանութ-սրահում։
- Ապառիկ տեղում/ Սարդ խանութ-սրահների ցանցում գործում է ապառիկի ճկուն համակարգ։ Ձևակերպումն իրականացվում է խանութ-սրահում։ Պահանջվող փաստաթղթերն են՝ անձնագիր և սոց․ քարտ։
- POS տերմինալ/ Խանութ-սրահում կանխիկ գումարի բացակայության դեպքում Դուք հնարավորություն ունեք վճարել բանկային քարտով։ POS տերմինալը սպասարկում է Visa Classic, Visa Electron, Master Card, Maestro, American Express, ArCa և MIR վճարային համակարգերի անդամ բանկերի կողմից թողարկված բանկային քարտեր։
- Էլեկտրոնային վճարման համակարգեր/ Խանութ-սրահներում վճարումներն ընդունվում են նաև Telcell, Idram ,Inecopay,Paylater և EasyPay համակարգերի միջոցով։
Ուշադրություն. Պատվիրված ապրանքը Վերադարձի ենթակա է 14 օրվա ընթացքում ՀԴՄ կտրոնի առակայության և ապրանքի անվնաս լինելու պարագայում: Ապրանքի վերադարձի դեպքում առաքման գումարը չի վերադարձվում: Վերադարձված ապրանքների գումարի ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը։
Ընկերությունը երաշխավորում է Ձեր կողմից տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Գրանցվելով Կայքում, ինչպես նաև ցանկացած այլ ձևով Կայքում ապրանքի պատվեր իրականացնելով՝ Դուք տալիս եք Ձեր լրիվ և անվերապահ համաձայնությունը Ընկերությանը՝ իրականացնելու Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների մշակում: