Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացումը՝ 2023 թվականի հունվարի 10

Ընդհանուր տեղեկություններ

Հարգելի այցելու

Տեղեկացնում ենք, որ Կայքը պատկանում է «ՏՈՐ» ՍՊԸ -ին և կառավարվում ու վերահսկվում է վերջինիս կողմից: Կայքում օգտագործված բոլոր «մենք», «մեզ», «մեր», դերանունները, ինչպես նաև «Ընկերություն» տերմինը վերաբերում են միայն «ՏՈՐ» ՍՊԸ -ին:

Այցելելով մեր կայք, Դուք, Ձեր ազատ կամահայտնությամբ, փաստացի հարաբերություններ եք հաստատում մեր ընկերության հետ և համաձայնվում եք ստորև թվարկված դրույթներին և պայմաններին, որոնք վերաբերում են կայքի յուրաքանչյուր այցելուի՝ այդ թվում, օգտատիրոջ, պարզապես հետևորդներին, գնորդներին, հաճախորդներին:

Խնդրում ենք մանրամասն ընթերցել սույն դրույթները և պայմանները՝ նախքան կայքից օգտվելը: Մուտք գործելով կամ օգտվելով մեր կայքից, Դուք միանշանակորեն հաստատում ենք Ձեր համաձայնությունը՝ այդ դրույթներին և պայմաններին:

Ցանկացած նոր տարր կամ գործիք, որը կավելացվի կայքում, կդառնա սույն դրույթների և պայմանների անբաժանելի մաս, իսկ Ձեր համաձայնությունը կհամարվի ստացված ինքնաբերաբար: Դուք կարող եք ցանկացած պահի կայքում գտնել «Դրույթներ և Պայմաններ»-ի ընթացիկ տարբերակը: Ընկերությունը իրավասու է ցանկացած ժամանակ և առանց ծանուցման թարմացնել և փոփոխել «Դրույթներ և Պայմաններ» բաժնում ներառված ցանկացած կետ՝ կախված կայքում տեղի ունեցած փոփոխություններից, իսկ Ձեր համաձայնությունը կհամարվի ստացված ինքնաբերաբար: Կայքի փոփոխությունները պարբերաբար ստուգելը գտնվում է Ձեր պատասխանատվության ներքո: Ձեր կողմից Կայքից օգտվելու հանգամանքը կնշանակի այդ փոփոխությունների անվերապահ համաձայնությունը:

Կայքի յուրաքանչյուր այցելու՝ այդ թվում, օգտատեր, պարզապես հետևորդ, գնորդ կամ, հաճախորդ ազատ է ցանկացած ժամանակ, առանց որևէ պատճառի, դադարեցնել օգտվել կայքից, ինչպես նաև հեռացնել իր անձնական տվյալները և օգտատիրոջ էջը կայքից:

Մտավոր սեփականության իրավունքները

Հարգելի այցելու

Սույնով Դուք ընդունում եք և համաձայնվում, որ կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ այցելուների մեկնաբանությունների, պատկանում են կայքի սեփականատիրոջը կամ դրանց օգտագործումը թույլատրված է վերջինիս, և դրանք ենթակա են պաշտպանության որպես մտավոր սեփականության իրավունք՝ այդ թվում, հեղինակային իրավունքով, ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաների և ՀՀ օրենսդրության համաձայն: Այդպիսի նյութեր են՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով, տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ):

Վերոնշյալ Նյութերը հասանելի են միայն Ձեր /այցելուի/ անձնական օգտագործման համար և Դուք /այցելուն/ իրավասու չեք օգտագործել դրանք որևէ այլ ձևով՝ այդ թվում, պատճենահանել, վերարտադրել, բաշխել, փոխանցել, հեռարձակել, ցուցադրել, լիցենզավորել կամ այլ կերպ օգտագործել որևէ այլ նպատակով առանց՝ այդ Նյութերի սեփականատերերի և/կամ իրավատերերի նախնական գրավոր համաձայնության:

Վեճերի լուծման կարգը

Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կայքի գաղտնիության քաղաքականություն

Գաղտնության քաղաքականություն բաժինը ներառում է այցելուի անձնական տվյալների հավաքագրումը, օգտագործումը և հասանելիությունը՝ կայքից օգտվելիս և գնում կատարելիս:

Այցելելով մեր կայք այցելուն համաձայնություն է տալիս իր անձնական և այլ տվյալների հավաքագրմանը ու օգտագործմանը ստորև նշված նպատակներով ու պայմաններով: Այդպիսի անձնական տվյալները տրամադրվում են այցելուի կողմից կամավոր՝ այդ թվում, դրանք, կայքից օգտվելու արդյունքում, ինքնաբերաբար հասանելի դառնալու պարագայում:

Հավաքագրվող անձնական տվյալներ

Ընկերության համար առաջնահերթություն է այցելուների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալները կարող են օգտագործվել սպասարկման որակի բարելավման նպատակով և դրանք կարող չեն կարող փոխանցվել այլ անձանց կամ մարմինների, բացառությամբ «Անձնական Տվյալների Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում։

Կայք այցելելիս Ընկերությանը ինքնաբերաբար հասանելի են դառնում և Ընկերության կողմից հավաքագրվում են այն սարքավորման մասին տեղեկությունները, որից մուտք է իրականացվել կայք՝ ներառյալ, սակայն, չսահմանափակելով բրաուզերի և IP-հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը, ժամանակացույցը կամ Ձեր համակագչային քուքիների (cookies) վերաբերյալ տեղեկատվությունը:

Բացի այդ, կայք մուտք գործելիս, մենք տեղեկատվություն ենք հավաքագրում նախկինում այցելուի այցելած կայքերի կամ դիտած ապրանքների, և այցելուի վեբ բրաուզերի հետ առնչված կայքերի վերաբերյալ: Սա ավտոմատ կերպով հավաքագրված տեղեկատվություն է՝ «սարքավորման ինֆորմացիա»:

Ինչպե՞ս է Ընկերությունը օգտագործելու այցելուի անձնական տվյալները:

Ընկերություն օգտագործում է սարքավորման վերաբերյալ տեղեկատվությունը (մասնավորապես IP հասցեն)՝ խուսափելու համար պոտենցիալ ռիսկից և խարդախությունից, ինչպես նաև կայքի բարելավման համար (օրինակ, այցելուների կայքից օգտվելու և դիտելու մասին հաշվարկներ կատարելու համար կամ մեր գովազդային գործակալությունների ու գովազդային գործակալների աշխատանքը գնահատելու համար):

Մասնավորապես, այցելուի սարքավորման վերաբերյալ տեղեկատվությունը և այցելուի այլ անձնական տվյալները մենք կարող ենք օգտագործել՝

  • Պոտենցիալ ռիսկից և խարդախությունից խուսափելու համար,
  • Այդ այցելուի հետ կապվելու համար,
  • Ըստ Այցելուի տրամադրած տեղեկատվության, նրան գովազդներ և պատվիրված ապրանքի հետ առնչվող նյութեր և ծառայություններ առաջարկելու համար:

Փոփոխություններ

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք փոփոխել գաղտնիության քաղաքականության կետերը՝ արտացոլելու համար, օրինակ, մեր գործառույթները կամ իրավաբանական բնույթի այլ փոփոխությունները:

Տեղեկատվության ճշգրտությունը, ամբողջականությունը

Ընկերությունը իրավասու է փոխել կայքում ներկայացված ցանկացած ինֆորմացիան ցանկացած պահի, սակայն Ընկերությունը չունի պարտականություն թարմացնելու ցանկացած փոփոխություն: Թարմացումներ կատարելը Ընկերության հայեցողական որոշումն է:

Այնուամենայնիվ, ելնելով այցելուներին բարձր որակի ծառայություններ մատուցելու մղումից, Ընկերությունը կփորձի մշտապես ակտուալ պահել կայքում առկա տեղեկատվությունը:

Ընկերություն պատասխանատվություն չի կրում կայքի միջոցով այցելուին հասանելի դարձած տեղեկատվության ամբողջական, ճշգրիտ կամ արդիական լինելու համար: Կայքում տեղակայված նյութերը կրում են միայն ընդհանուր տեղեկատվական բնույթ, և չեն կարող դիտարկվել՝ որպես ճշգրիտ և վերջնական տեղեկատվություն: Կայքում տեղակայված ինֆորմացիայի վրա հիմնվելը այցելուի պատասխանատվության ներքո է: Ցանկացած ծառայության մասով ճշգրիտ և վերջնական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապվել Ընկերության հետ:

Դուք համաձայնվում եք, որ կատարվելիք փոփոխություններին հետևելը Ձեր պարտականությունն է:

Ապրանքներ և Ծառայություններ

Ընկերությունը կայքում փորձել է ապրանքի իրական գույնին մաքսիմալ մոտ նկարներով ներկայացնել ապրանքը, սակայն այցելուն պարտավոր է գիտակցել, որ նկարը ընկալելիս այն կարող է աղճատվել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության պատճառով, որոնք չի կարող վերահսկել Ընկերությունը՝ մասնավորապես ,սակայն չսահմանափակվելով, այցելուի համակարգչային էկրանի գունային կարգավորումը կամ այցելուի տեսողական բնույթի առողջական խնդիրները :

Ընկերությունը, իր կողմից վաճառվող ցանկացած ապրանքի համար, իր հայեցողությամբ, ցանկացած ժամանակ, իրավասու է սահմանափակելու վաճառքի քանակը՝ մեկ անձի կողմից մեկ անգամ կատարվող գնումի համար: Կայքում ներառված բոլոր ապրանքների նկարագրությունները կարող են ցանկացած ժամանակ փոփոխվել՝ առանց որևէ նախնական զգուշացման կամ ծանուցման: Ընկերությունը չի կարող երաշխավորել և/կամ հավաստիացնել, որ կայքում ներառված որևէ ապրանք, մատուցված ծառայություն կամ տեղեկատվություն ամբողջությամբ կհամապատսխանի այցելուի պահանջմունքներին, և/կամ կայքում այցելուի համար ծագած որևէ խնդիր պարտադիր պետք է լուծվի ի օգուտ այցելուի:

Օնլայն լրացուցիչ Գործիքներ

Ընկերությունը տրամադրում է այցելուին օնլայն լրացուցիչ գործիքներ՝ կայքի օգտագործման շրջանակներում:

Այցելուն ընդունում և համաձայնում է, որ Ընկերությունը տրամադրում է այդ գործիքները առանց որևիցե երաշխավորման և հավաստիացումների: Այդ գործիքներից օգտվելու հետևանքով առաջացած խնդիրների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Լրացուցիչ գործիքներից օգտվելը ամբողջությամբ Այցելուի հայեցողության ու պատասխանատվության տակ է, և Այցելուն անձամբ պետք է հավաստիանա, որ տեղյակ է հավելյալ գործիքները տրամադրող երրորդ անձի պայմաններին՝ մասնավորապես, սակայն չսահմանափակվելով, վճարահաշվարկային կազմակերպություններ , բանկեր և այլն:

Մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ, օգտատիրոջ էջերի կառավարում

Եթե Այցելուն՝ ընկերության խնդրանքով և/կամ ինքնակամ՝ ուղարկում է որևէ առանձին նյութ, նորաոճ մտքեր կամ գաղափարներ, առաջարկներ, նախագծեր կամ այլ նյութեր, անկախ նրանից՝ դա կլինի նամակով և/կամ օնլայն, ապա Այցելուն համաձայնություն է տալիս այդ նյութի ցանկացած պահին Ընկերության կողմից հրապարակվելուն՝ առանց փոփոխությունների, խմբագրման, կրկնօրինակման, թարգմանելու: Նյութը հրապարակելիս Ընկերությունը չի պարտավորվում պահել դրա գաղտնիությունը կամ վճարել փոխհատուցում դրա համար:

Ընկերությունը իրավասու է, սակայն չունի պարտավորություն, իր հայեցողությամբ, առանց որևէ պարզաբանման, կայքից ջնջելու ցանկացած այցելուի /օգտատիրոջ/ էջ, ով, Ընկերության կարծիքով, կայքում իրականացնում է կամ կարող է իրականացնել անօրինական, վիրավորական, սպառնալից, զրպարտող, սադրող, անբարո գործողություններ և/կամ կարող է խախտել կամ խախտում է այլ անձի/անձանց իրավունքները:

Ընկերությունը իրավասու է, սակայն չունի պարտավորություն, իր հայեցողությամբ, առանց որևէ պարզաբանման, կայքից ջնջելու ցանկացած մեկնաբանություն, որն, Ընկերության կարծիքով, կարող է դիտվել անօրինական, վիրավորական, սպառնալից, զրպարտող, սադրող, անբարո նյութ և/կամ կարող է խախտել կամ խախտում է այլ անձի/անձանց իրավունքները:

Այցելուն չի կարող է օգտագործել կեղծ էլ. հասցե, ներկայանալ որպես այլ անձնավորություն, այլ կերպ ասած մոլորություն ստեղծել իր անձի վերաբերյալ մեր կամ որևէ այլ, երրորդ անձի մոտ: Այցելուն պատասխանատու է իր կողմից գրված մեկնաբանության և դրա ճշգրտության համար: Ընկերությունը պատասխանատու չէ և պատասխանատվություն չի կրում այցելուի կամ այցելուի համար երրորդ անձի /այլ այցելու/ կողմից գրված մեկնաբանության համար:

Սխալներ, անճշտություն և բացթողումներ

Ժամանակ առ ժամանակ կայքում տեղադրված տեղեկատվությունը կարող է ունենալ տպագրական սխալներ, անճշտություններ կամ բաց թողումներ, /մեխանիկական, մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներ/ որոնք կարող են վերաբերել նաև ապրանքի նկարագրությանը, առաջարկներին։ Ընկերությունը իրավասու է ուղղել ապրանքին և կայքին վերաբերող ցանկացած սխալ, անճշտություն և բացթողում, ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու և ծանուցելու։

Ընկերությունը պարտավորություն չունի շտկելու, փոփոխելու կամ բացատրելու կայքում տրված տեղեկատվությունը, ներառյալ ապրանքի գնին առնչվող՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Երաշխավորումներից, սահմանափակումներից և պատասխանատվությունից հրաժարում

Ընկերությունը չի կարող երաշխավորել, որ Այցելուն կօգտվի կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների:

Ընկերությունը չի կարող երաշխավորել, որ կայքից օգտվելիս Ձեր ստացած արդյունքները կլինեն ճշգրիտ և ապահով:

Այցելուն /էջի օգտատերը/ համաձայնում է, որ Ընկերությունը կարող ժամանակ առ ժամանակ կասեցնել կայքում իր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց նախապես տեղեկացնելու: