Առաքման /Պատվեր կատարելու և վճարման/ Պայմաններ

Վերջին թարմացումը՝ 2023 թվականի հունվարի 10

Կարևորելով մեր հաճախորդների ժամանակն ու միջոցները՝ "Սարդ" խանութների ցանցը տրամադրում է կատարված գնումների արագ և անվճար առաքման ծառայություն։

Պատվեր կատարելիս և/կամ օգտատիրոջ էջ ստեղծելիս Ձեզ անհրաժեշտ է տրամադրել հետևյալ ինֆորմացիան.

  • Անուն /Ազգանուն/Հայրանուն
  • Բնակության հասցե
  • Առաքման հասցե
  • Հեռախոսահամար
  • Էլ.հասցե
  • Կրեդիտային քարտի համարը և քարտի վավերականության ժամկետի մասին տեղեկություններ:

Օգտատիրոջ էջ ստեղծելիս Ձեզ անհրաժեշտ կլինի ստեղծել նաև Ձեր անհատական օգտագործման Մուտքանուն և Գաղտնաբառ:

Պատվերները Այցելուի կողմից կատարվում են կայքում առկա տեսականուց ընտրություն կատարելու միջոցով:

Վճարումները Այցելուի կողմից կատարվելու են Idram ,Vpos և Telcell վճարային գործիքների միջոցով, պատվերը կատարելուց /ապրանքը և քանակը ընտրելուց/ հետո միանվագ կանխավճարի տեսքով:

Առաքումները կատարվում են պատվերի համար վճարման ենթակա գումարը Ընկերության կողմից ստանալուց և/կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից Այցելուի կատարած վճարման փաստի հաստատումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա /24 ժամ/ ընթացքում: Այն դեպքում, երբ վճարման պահի հաջորդող օրը կընկնի ոչ աշխատանքային օր, ապա ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում:.

Առաքման արժեքներին և եղանակներին կարող եք ծանոթանալ ըստ հետևյալ ժամանակացույցի և հասցեի:

ԱՌԱՔՄԱՆ ՎԱՅՐ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ ԱՌԱՔՄԱՆ ԱՐԺԵՔ
Երևան 10:00-18:00 500դր (Եթե պատվերի արժեքը չի գերազանցում 50.000դրամը)
Երևան 10:00-18:00 ԱՆՎՃԱՐ (Եթե պատվերի արժեքը կազմում է 50.000դրամ և ավելի)
ՀՀ մարզեր 5-աշխ. Օր 1կմ-ի համար 400 ՀՀ դրամ: (Եթե պատվերի արժեքը կազմում է 50.000դրամ և ավելի)

"Սարդ" խանութների ցանցում վճարումները կարող եք կատարել հետևյալ տարբերակով՝

  • Կանխիկ / Վճարումը կատարվում է կանխիկ դրամով, միայն խանութ-սրահում։
  • Ապառիկ տեղում/ Սարդ խանութ-սրահների ցանցում գործում է ապառիկի ճկուն համակարգ։ Ձևակերպումն իրականացվում է խանութ-սրահում։ Պահանջվող փաստաթղթերն են՝ անձնագիր և սոց․ քարտ։
  • POS տերմինալ/ Խանութ-սրահում կանխիկ գումարի բացակայության դեպքում Դուք հնարավորություն ունեք վճարել բանկային քարտով։ POS տերմինալը սպասարկում է Visa Classic, Visa Electron, Master Card, Maestro, American Express, ArCa և MIR վճարային համակարգերի անդամ բանկերի կողմից թողարկված բանկային քարտեր։
  • Էլեկտրոնային վճարման համակարգեր/ Խանութ-սրահներում վճարումներն ընդունվում են նաև Telcell, Idram ,Inecopay,Paylater և EasyPay համակարգերի միջոցով։

Ուշադրություն. Պատվիրված ապրանքը Վերադարձի ենթակա է 14 օրվա ընթացքում ՀԴՄ կտրոնի առակայության և ապրանքի անվնաս լինելու պարագայում: Ապրանքի վերադարձի դեպքում առաքման գումարը չի վերադարձվում: Վերադարձված ապրանքների գումարի ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը։

Ընկերությունը երաշխավորում է Ձեր կողմից տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Գրանցվելով Կայքում, ինչպես նաև ցանկացած այլ ձևով Կայքում ապրանքի պատվեր իրականացնելով՝ Դուք տալիս եք Ձեր լրիվ և անվերապահ համաձայնությունը Ընկերությանը՝ իրականացնելու Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների մշակում: