«Սարդ» խանութների ցանցը Վանաձորում է
«Սարդ» խանութների ցանցը Վանաձորում բացել է 11-րդ խանութ սրահը։
Վանաձորի խանութ սրահի բացումը կազմակերպվել էր «Դուլուքս» ապրանքանիշի հետ համատեղ, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Սարդ» խանութների ցանցն է։
Dulux ապրանքանիշը ներկալաքային արդյունաբերության առաջատարներից է:
«Սարդ» խանութ սրահների ցանցի աշխարհագրությունը ընդլայնվում է, մեր քաղաքականությունն է` ներկայացված լինել ամբողջ հանրապետությունում: «Սարդը» Հայաստանի սպառողներին է ներկայանում այնպիսի խանութ- սրահներով, որոնք իրենց տեսականու բազմազանությամբ, որակյալ ապրանքատեսականիով, սպասարկման բարձր որակով հայաստանյան շինարարության շուկայում ձևավորում են նոր մշակույթ» ընկերության գործադիր տնօրեն Ինեսսա Գալստյան։