Դեկորատիվ լազուր Taika Stardust ոսկեգույն 0.33լ, Տիկկուրիլա
6700 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Դեկորատիվ լազուր` սադափի (перламуторовая) վերջնարդյունքով` նախատեսված պատերի դեկորատիվ հարդարման համար.
Ծագման երկիրը՝ Ֆինլանդիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջրադիսպերսիոն գերփայլատ լազուր ակրիլային հիմքով: Ծածկույթին հաղորդում է սադափի (перламутровая) վերջնարդյունք: Լազուրը կիսաթափանցիկ է, հետևաբար հիմքի ներկի գույնը էականորեն ազդում է վերջնական արդյունքի վրա: Վերջնարդյունքի վրա ազդում են նաև դիտման անկյունը և լուսավորությունը: Կարելի է թեթևակի լվանալ խոնավ կտորով:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին աշխատանքներում պատերի առանձին հատվածների դեկորատիվ հարդարման համար: Կիրառելի է բնակելի, գրասենյակային և առևտրային չոր տարածքներում:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր և զերծ յուղի հետքերից, օդի և ներկվող մակերևույթի ջերմաստիճանը պետք է լինի +10°C-ից բարձր, իսկ օդի հարաբերական խոնավությունը` <30-70 %-ից: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ներկը լավ խառնել: Լազուրն անհրաժեշտ է քսել վրձնով կամ գլանվակով խաչաձև շարժումներով: Ներկվածմակերևույթի կաթնագույն երանգը կանհետանա չորանալուն Զուգընթաց: Ներկված մակերևույթը վերջնական ամրություն ձեռք է բերում ներկելուց 1 ամիս անց:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Խուսափել լվանալ ներկված մակերևույթը ներկելուց հետո առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ներկելուց 1 ամիս անց մակերևույթը կարելի է մաքրել չոր խոզանակով կամ թույլ խոնավ կտորով:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը՝ Ակրիլային սոպոլիմերներ
Կիրառումը՝ Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Գերփայլատ (глубокоматовая)
Ծածկողականությունը՝ 6-10 մ²/լ
Լուծիչը՝ Ջուր
Չոր մնացորդ՝ 12 %
Խտություն՝ 1․0 կգ/լ` կախված գույնի ընտրությունից
Գույնը՝ Արծաթագույն, ոսկեգույն
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, դեկորատիվ գլանվակ (валик),
Չորանալու ժամանակը, 23°C, 50% RH՝ 24 ժամ
Շերտերի միջև չորացման ժամանակը, 23°C, 50% RH՝ 2 օր
Ջերմակայունություն՝ 85°C
Դիմացկուն է լվանալու նկատմամբ՝ Խոնավ կտորով
Տարա՝ 0․33 լ, 1լ
Պահպանման ժամկետը՝ 3 տարի