Ներկ առաստաղների համար ջրադիսպերսիոն Finncolor Super White գերփայլատ 3 լ
6400 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Կատարյալ սպիտակ առաստաղի ներկ` նախատեսված ներքին հարդարման աշխատանքների համար:
Երկիր՝ Ռուսաստան
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գերփայլատ ջրադիսպերսիոն ներկ: Կատարյալ սպիտակ է: Հարթեցնում է մակերևույթի վրա առաջացած փոքր անհարթությունները: Օժտված է արտակարգ ծածկողականությամբ: Չի ծորում ներկման գործընթացի ժամանակ: Համակարգչային երանգավորման եղանակով կարելի է ստանալ բազմաթիվ գունային տարբերակներ: Կարելի է երանգավորել համակարգչային գունավորման ջրադիսպերսիոն հիմք ունեցող գունանյութերով` ներկի ընդհանուր ծավալի 10%-ից ոչ ավել:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներում առաստաղ ներկելու համար: Կիրառելի է չոր տարածքներում բետոնե, աղյուսե, սվաղված, ծեփամածիկով պատված մակերևույթներ, գիպսաստավարթուղթ, փայտանրբաթելային (ДВП), փայտաշերտային (ДСП) սալիկներ ներկելու համար:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Օգտագործելուց առաջ հարկավոր է ներկը լավ խառնել: Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր, իսկ օդի ջերմաստիճանը` +5̊C-ից ոչ ցածր։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը՝ Սոպոլիմերային դիսպերսիա
Կիրառումը՝ Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Գերփայլատ
Ծածկողականությունը՝ 7-9 քմ/կգ` կախված մակերևույթի տեսակից
Լուծիչը՝ Ջուր
Գույնը՝ Կատարյալ սպիտակ
Չորանալու ժամանակը, 2°C, 65% RH՝ 1․5 ժամ
Քաշը՝ 0․9 լ, 3 լ
Պահպանման ժամկետը՝ 3 տարի