Ունիվերսալ մոնտաժողակրիլային սոսինձ Момент Монтаж Экспресс МВ-50 125 գ
900 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Երկիր՝ Ռուսաստան
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Թույլ է տալիս դրսում և ներսում աշխատել առանց մեխերի, պտուտակների և դյուբելների: Կիրառելի չէ պոլիէթիլենի, պոլիպրոպիլենի, տեֆլոնի և նմանատիպ նյութերի համար:
Սոսինձն օգտագործվում է՝
• շրիշակների և դեկորատիվ եզրազարդերի համար,
• մեկուսացնող սալիկների համար,
• տարբեր պրոֆիլների համար,
• մալուխի անցկացման հարմարանքների համար,
• երեսպատման սաիկների և այլնի համար,
• բազրիքների և դռների շրջանակների տեղադրման համար:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Պոլիակրիլատ՝ ջրային դիսպերսիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• արագ կպչում է,
• բաց թողնելու ժամանակը (սոսնձվող մակերեսները ուղղելու համար) 15 րոպե,
• չի պարունակում լուծիչներ, անհոտ է,
• հարմար է դրսի և ներսի աշխատանքների համար,
• սպիտակ գույն,
• գերազանց է փրփրապոլիստիրոլի սոսնձման համար,
• հարմար է հիմնական շինարարական նյութերի համար,
• նախնական սոսնձման ուժը՝ 50 կգ/քմ:
ՍՈՍՆՁՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստիրոպոր, փայտ, մետաղ, ՊՎՔ, կերամիկա, փայտաթելքային սալիկ, գիպսաստվարաթուղթ, խցան, փրփրապոլիստիրոլ, գիպս և այլ նման նյութեր:
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սոսնձվող մակերեսները պետք է լինեն չոր, մաքուր, յուղազրկված: Մակերեսներից գոնե մեկը պետք է լինի ներծծվող: Կտրել քարթրիջի ծայրակալը: Սոսինձը տարածել հավասարաչափ կամ կետային ատրճանակի օգնությամբ մակերեսներից մեկի վրա: Սոսնձումն իրականացնել 10°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում 15 րոպեների ընթացքում, քանի դեռ սոսինձը թաց է: Սոսնձվող մակերեսները ուժեղ հպել իրար: Սոսնձի ավելցուկները հեռացնել խոնավ կտորի օգնությամբ: Թեքված նյութերին կոշտ նյութերը սոսնձելիս օգտագործել ճնշում կամ ֆիքսել 8-24 ժամ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Մաշկին կամ աչքերին ընկնելու դեպքում լավ լվանալ ջրով:
Քաշը` 125 գ
Պիտանելիության ժամկետը`18 ամիս
Պահել չոր և զով վայրերում 0°С բարձր ջերմաստիճանային պայմաններում: