Ներկ պատերի և առաստաղների համար ակրիլային Tikkurila Harmony թավշե փայլատ բազա-A 9 լ
84600 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Կատարյալ փայլատ լվացվող ներկ` թավշյա վերջնարդյունքով` նախատեսված ներքին հարդարման աշխատանքներում պատ և առաստաղ ներկելու համար։
Երկիր՝ Ֆինլանդիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մաքուր ակրիլային հիմքով ջրադիսպերսիոն ներկ: Ձևավորում է կատարյալ փայլատ «շնչող» ծածկույթ` թավշյա վերջնաարդյունքով:
Կայուն է մեխանիկական գործոնների նկատմամբ:
Օժտված է բարձր ծածկողականությամբ, չի ծորում, արագ է չորանում և հեշտությամբ լվացվում: Այս ներկը մակերևույթի վրա ձևավորում է ներկալաքային շերտ` նպաստելով տարածքում միկրոկլիմայի կարգավորմանը: Համակարգչային երանգավորման եղանակով կարելի է ստանալ բազմաթիվ գունային տարբերակներ:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներում պատ և առաստաղ ներկելու համար: Շնորհիվ ներկի լվացվող հատկության` կարելի է օգտագործել հյուրասենյակում, ննջարանում, մանկական սենյակում և այլ տարածքներում: Կիրառվում է նոր կամ նախկինում ներկված, սվաղված բետոնե, աղյուսե, ստվարաթղթե և գիպսային մակերևույթների համար, ինչպես նաև փայտանրբաթելային (ДВП), փայտաշերտային (ДСП) սալիկների ներկման համար:
Ներկը կիրառելի է նաև նախկինում ալկիդային ներկով ներկված մակերևույթ ներկելու համար, եթե այն նախապես մշակվել է: Կիրառելի չէ դուռ և կահույք ներկելու համար:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր: Օդի ջերմաստիճանը պետք է լինի +5ºC-ից բարձր, իսկ օդի հարաբերական խոնավությունը` <80 %-ից:
Օգտագործելուց առաջ հարկավոր է ներկը լավ խառնել, անհրաժեշտության դեպքում բացել ջրով (ծավալի մինչև 10%-ի չափով):
Մակերևույթը ներկել վրձնով, գլանվակով կամ փչման եղանակով՝ 1-2 շերտով:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը` Ակրիլային սոպոլիմերներ
Կիրառումը` Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը` Կատարյալ փայլատ
Ծածկողականությունը
Չներծծող մակերևույթ` 10-12 քմ/լ
Ներծծող մակերևույթ` 7-9 քմ/լ
Լուծիչը` Ջուր
Չոր մնացորդ` Մինչև 40%` կախված գույնից
Խտություն` Մինչև 1․3 կգ/լ` կախված գույնի ընտրությունից
Գույնը` Սպիտակ կամ համակարգչային երանգավորմամբ ստացվող գույն
Բազա` A, C
Աշխատանքային գործիքներ` Վրձին, գլանվակ, փոշեցիր
Չորանալու ժամանակը`23°C, 50% RH 30 րոպե
Շերտերի միջև չորացման ժամանակը` 23°C, 50% RH 1-2 ժամ
Ջերմակայունություն՝ 85°C
Դիմացկուն է լվանալու նկատմամբ` Կարելի է խոզանակով լվանալ (մինչև 5000 անգամ)
Քաշը՝ 0․9 լ, 2․7 լ, 9 լ
Պահպանման ժամկետը` 3 տարի