Ներկ պատերիի և առաստաղների համար լատեքսային Marshall Export -2 գերփայլատ բազա-BC 2,5 լ
5300 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջրադիսպերսիոն ներկ՝ նախատեսված պատերի ու առաստաղների համար: Օժտված է բարձր կպչողականությամբ, երկարաձգելով ներկված մակերեսի կյանքը: Թաքցնում է որոշ մակերեսային թերություններ: Ապրանքը օգտագործման առումով շատ հեշտ է, այն տարբերվում է իր բարձր ծածկողականությամբ, որը թույլ է տալիս նվազեցնել ներկարարական նյութի սպառումը:
Ներկը արագ չորանում է և չունի սուր հոտ:
Արդյունքում ստանում եք՝
• Մնայուն անթերի սպիտակ ծածկույթ
• Բացարձակ հարթ և անփայլ ծածկույթ
• Չծորացող մակերես
• Գերազանց ծածկողականություն
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին աշխատանքների համար: Հարմար է կիրառել ամբողջովին չորացած հանքային մակերևույթների վրա (բետոն, գիպս, աղյուս, և այլն), ստվարաթղթե մակերեսներ, ներկվող պաստառներ: Խորհուրդ է տրվում օգտագործել չափավոր խոնավություն ունեցող սենյակների` ննջասենյակ, հյուրասենյակ, գրասենյակ, պահարան, զգեստապահարան (և այլն) գունազարդման համար:
Հավաստագրված է մանկական և բժշկական հաստատություններում օգտագործելու համար:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խառնել օգտագործելուց առաջ: Մակերեւույթը պատրաստել ներկման գործընթացին: Խորհուրդ է տրվում կիրառել երկու շերտով +5°C- ից + 30°C ջերմաստիճանում,հարաբերական խոնավություն <80%: Բազային մակերեսը ամրապնդելու և կպչողականությունը բարելավելու համար, թույլ կապված կամ ծակոտիներով մակերեսը պետք է վերամշակել գրունտով ( նախահիմք):
Տեխնիկական բնութագրեր
Հիմքը`Վինիլ ացետատ և էթիլենի սոպոլիմեր
Լուծիչը՝ Ջուր
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր
Չոր մնացորդ (զանգված)՝ 55%
Խտություն՝ 1.46 կգ / լ
Ժամանակը մինչ վերջնական շերտի օգտագործումը՝ 1 ժամ
Լրիվ չորացման ժամանակը՝ 2-4 ժամ
Սպառումը (1 շերտ)՝ Մինչև 12 մ 2 գ / լ
Բազա` BW, BC
Գունավորման համակարգը՝ Acomix
Ժամկետը և պահեստային պայմանները՝ 2 տարի, +5°С-ից +30°С ,հեռու մնալով ճառագայթման աղբյուրներից , ջեռուցման ևլուսավորման սարքերից:
Ներկված մակերեսի խնամք՝ Կայուն է, խոնավ մաքրման դեպքում
Ջերմակայունություն` Փայլի աստիճանը- 2, 60° անկյունի տակ
Քաշը՝ 0.9 Լ, 2.5 Լ, 4.5 Լ, 9 Լ