Decorative acrylate plaster Новбытхим Северная Венеция white 3 kg
7000 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Բնական մարմարի վերջնարդյունքով դեկորատիվ սվաղ` նախատեսված ներքին հարդարման աշխատանքների համար:
Արտադրման երկիրը՝ Ռուսաստան
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ակրիլային հիմքով դեկորատիվ սվաղ: Մակերևույթին հաղորդում է բնական մարմարի տեսք: Կախված սվաղը քսելու եղանակից` կարելի է ստանալ ինչպես փայլուն, այնպես էլ փայլատ ծածկույթ: Համակարգչային երանգավորման միջոցով կարելի է ստանալ ցանկացած գույն;
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներում` ներսույթին (ինտերիերին) յուրահատուկ և նրբաճաշակ լուծում տալու համար: Կիրառվում է բետոնե, գիպսաստվարաթղթե, սվաղված պատերի, ինչպես նաև ճարտարապետական կառույցների համար, որոնց պետք է ունենան բնական քարի տեսք, օրինակ քիվեր, սյուներ, կամարներ և այլն:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր, հարթ` առանց ճեղքերի և ճաքերի: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է սվաղը լավ խառնել: Մակերևույթը պետք է սվաղել 3 և ավելի բարակ շերտերով կոր եզրեր ունեցող մածկաթիակով (шпатель): Շերտերի միջև չորանալու ժամանակը 1-4 ժամ է: Վերջին շերտը քսելուց 1-2 ժամ անց անհրաժեշտ է մակերևույթը հարթեցնել կամ հղկել մածկաթիակով (шпатель) կամ հղկաթղթով:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը` Ակրիլ
Կիրառումը` Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Փայլուն, փայլատ
Գույնը՝ Սպիտակ
Աշխատանքային գործիքներ՝ Մածկաթիակ (шпатель)
Շերտերի միջև չորացման ժամանակը, 20°C, 50% RH՝ 1-4 ժամ
Տարա՝ 1․5 կգ, 3 կգ
Պահպանման ժամկետը՝ 2 տարի