Հարթանյութ վենետիկյան սվաղ STUCCO FINO
33000 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Վենետիկյան մարմարի և մանրահատիկ ավազի վերջնարդյունքով դեկորատիվ սվաղ` նախատեսված ներքին հարդարման աշխատանքների համար:
Ծագման երկիրը՝ Գերմանիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջրային հիմքով վենետիկյան մարմարի վերջնաարդյունքով դեկորատիվ սվաղ: Շնորհիվ քսման հատուկ տեխնիկայի` մակերևույթի վրա ձևավորում է վենետիկյան ոճ ունեցող բարձրակարգ դեկորատիվ ծածկույթ: Հեշտությամբ համադրվում է այլ դեկորատիվ նյութերի հետ: Բազային գույնը սպիտակն է, իսկ համակարգչային երանգավորման համար ունի ևս 30 գույն:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներում տեքստիլային ծածկույթները կամ արդեն ներկված մակերևույթները դեկորատիվ հարդարելու համար:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր և հարթ: Տարագույն մակերևույթներն անհրաժեշտ է նախաներկել քվարցային հավելումներ պարունակող սպիտակ նախաներկով: Դեկորատիվ սվաղը պետք է քսել վենետիկյան սվաղի համար նախատեսված չժանգոտվող պողպատից պատրաստված մածկաթիակով (шпатель): Մակերևույթին սվաղը պետք է քսել ոչ կանոնավոր կերպով` հետքերի տեսք: Առաջին շերտի լրիվ չորանալուց հետո պետք է քսել 2-րդ` շերտը` հարթեցնելով ծածկույթի անհարթությունները: Սվաղը պետք է քսել ճնշում գործադրելով, որից հետո ծածկույթին փայլուն տեսք հաղորդելու համար կրկին հաղորդելով ավելի բարակ ճնշում գործադրելով ծածկույթը փայլեցնել նույն մածկաթիակով:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը` Ջրային սինթետիկ դիսպերսիա
Կիրառումը` Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Ատլասե փայլատից մինչև փայլուն
Ծածկողականությունը՝ 10քմ/6կգ՝ կախված մակերևույթի կառուցվածքից
Տարա՝ 6 կգ
Լուծիչը՝ Ջուր
Խտությունը՝ 1.8գ/սմ3
Գույնը՝ 30 գույն
Աշխատանքային գործիքներ՝ Վենետիկյան սվաղի համար նախատեսված մածկաթիակ (шпатель)
Չորացման ժամանակը, 20°C, 50% RH՝ 4 ժամ