Դեկորատիվ սվաղ Dufa Reibeputz 15 D11c փայլատ 25 կգ
38500 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Դեկորատիվ սվաղ` նախատեսված հատկապես արտաքին աշխատանքների համար Reibeputz 25 "D 11c"։
Երկիր՝ Գերմանիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սինթետիկային հիմքով սվաղ: Ծածկույթին հաղորդում է փայտի կեղևի վերջնաարդյունք: Հեշտությամբ է քսվում մակերևույթին և հաղորդում ոչ միայն դեկորատիվ տեսք, այլև դարձնում կայուն մթնոլորտային տեղումների, ջերմաստիճանային տատանումների, խոնավության, հարվածի, ճաքերի և մեխանիկական այլ գործոնների նկատմամբ: Օժտված է մակերևույթին բավականին ամուր կպչելու հատկությամբ:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է արտաքին, ինչպես նաև ներքին աշխատանքների համար: Կիրառելի է ներկման համար, նախատեսված, գրեթե, բոլոր մակերևույթների համար: Հատկապես կիրառելի է բարձր մեխանիկական ծանրաբեռնվածության ենթարկված տարածքների համար (նախասրահ, միջանք, գրասենյակ, սանդուղքի պատեր և այլն): Կիրառելի է ներկման համար նախատեսված, գրեթե, բոլոր մակերևույթների համար (բետոն, գիպսե, փայտանրբաթելային (ДВП), փայտաշերտային (ДСП) սալիկներ):
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր, ամուր և հարթ: Խոնավությունը խորը ներծծող մակերևույթները ներկելիս խորհուրդ է տրվում նախապես մշակել նախաներկով: Մակերևույթին քսել սվաղը չժանգոտվող մածկաթիակով` ներքից վերև ուղղությամբ, այնուհետև հարթեցնել: Միաժամանակ կամ 10 րոպեի ընթացքում ծածկույթը մշակել պլաստմասե մալայով ցանկացած ուղղությամբ: Ծածկույթի ՙպատկերը՚ կախված է սվաղի քսման ուղղությունից: Ներկված մակերևույթը կարելի է շոշափել ներկելուց 30-60 րոպե անց:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը՝ Սինթետիկային
Կիրառումը՝ Արտաքին և ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Փայլատ
Ծածկողականությունը՝
D11m -1․5-1․8 կգ/քմ
D11c - 2․5- 2․8 կգ/քմ
Լուծիչ՝ Ջուր
Խտություն՝ 1․90 գ/սմ
Գույնը՝ Սպիտակ
Հատիկի մեծությունը՝
D 11m - 1․2-1․8 մմ
D 11c - 2․2- 2․8 մմ
Աշխատանքային գործիքներ՝ Մածկաթիակ, պլաստամսե մալա
Չորանալու ժամանակը ՝ 20° C, 65% RH 30-60 րոպե անց
Քաշը՝ 25 կգ