Էմալ բետոպլաստ հատակի համար 1.9կգ մոխրագույն
15000 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոտավետ ածխաջրեր պարունակող հատակի պոլիմերային ներկ՝ նախատեսված ցեմենտ-բետոնե մակերևույթի վրա անտիսեպտիկ, մեկուսիչ և պաշտպանիչ ծածկույթ ձևավորելու համար:
Կարելի է կիրառել նաև մետաղի վրա: Հանդիսանում է որպես նախաներկ, վերջնական ծածկույթ պատերի, նկուղային հատակների, պատշգամբների և պահեստային տարածքների համար: Կիրառելի չէ ավտոտնակների հատակների համար:
Ստեղծում է ամուր ծածկույթ՝ կայուն եղանակային պայմանների, թթուների և ալկալիների, աղաջրերի, յուղի և ճարպի նկատմամբ:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին և արտաքին հարդարման աշխատանքներում պատերի, նկուղային հատակների, պատշգամբների և պահեստային տարածքների ներկման համար:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր և ամուր` զերծ յուղի կամ նախկին ներկի շերտերից: Հղկել մակերևույթը և մաքրել փոշուց: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ներկը լավ խառնել և քսել 2 շերտով: Անհրաժեշտության դեպքում բացել düfa Nitro-Universal-Verdunner մինչև 10%-ի չափով:
Հիմքը՝ Պոլիստիրոլ, քլորոպարաֆին
Կիրառումը՝ Ներքին և արտաքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ կիսափայլուն
Գույնը՝ մոխրագույն
Լուծիչը՝ Düfa Nitro-Universal-Verdunner
Չորանալու ժամանակը` 6 ժամ` յուրաքանչյուր շերտից հետո
Վերջնական չորացումը՝ 1 օր
Ջերմակայունությունը՝ 60°C
Քաշը՝ 1.9 կգ
Պահպանման ժամկետը՝ 7 տարի